Անվտանգության պահնորդային ծառայություն

«ԱՐՄՈԲԻԼ» անվտանգության ծառայությունն առաջարկում է կարճաժամկետ և երկարաժամկետ պահնորդական ծառայություններ Հայաստանի տարածքում` համազգեստով և տեխնիկապես զինված պահնորդներով: Մեր անվտանգության բոլոր աշխատակիցները համապատասխանում են ՀՀ օրենքով սահմանված որակավորման չափանիշներին` անցնելով մասնագիտական պարտադիր դասընթացներ:
«ԱՐՄՈԲԻԼ» անվտանգության ծառայությունն որպես պրոֆեսիոնալ ընկերություն, ունի բոլոր անհրաժեշտ հմտություններն ու կարողությունները` ապահովելու յուրաքանչյուր անհատի, ընկերության և բնակավայրի անվտանգությունը: Պատրաստ ենք հանդիպել, քննարկել և իրականացնել Ձեր անվտանգության բոլոր պահանջները:
«ԱՐՄՈԲԻԼ» անվտանգության ծառայությունը մասնագիտացված է հետևյալ բնագավառներում.
· Արտադրական տարածքների անվտանգության ապահովում
· Ֆինանսական հաստատությունների պահպանում
· Շինարարական տարածքների և շինությունների պահպանություն
· Դեսպանատների և դիվանագիտական կորպուսի անվտանգության ապահովում
· Բնակավայրերի և առանձնատների պահպանում
· Գրասենյակային տարածքների պահպանում
· Առողջապահական հաստատությունների պահպանում
· Հյուրանոցային համալիրների անվտանգության ապահովում
· Լայնազանգված միջոցառումների պահպանություն

