Ճգնաժամը չպլանավորված իրավիճակ է, միջադեպ, որը կարող է վտանգի ենթարկել անձանց, ունեցվածքին, կամ կարող է վնաս հասցնել տարբեր ոլորտներում: Դա նաև հստակ մշակված ճկուն ռազմավարության կիրառում է, որը կօգնի կազմակերպությանը հաղթահարել հանկարծակի հայտնված ցանկացած իրավիճակում Ճգնաժամ կարող է առաջանալ անկանխատեսելի իրադարձության կամ հավանական ռիսկը, վտանգը չգնահատելու և դրան չարձագանքելու հետևանքի արդյունքում: Ամեն դեպքում, ճգնաժամերը գրեթե միշտ պահանջում են արագ, օպերատիվ, արդյունավետ և ճկուն որոշումներ` ուղղված մարդկային կորուստները նվազագույնին հասցնելուն, կազմակերպության իրական վնասները, կորուստները սահմանափակելուն: Այդ պատճառով ճգնաժամային կառավարման պլանավորման առաջին քայլերից մեկը նաև համապատասխան ստորաբաժանում ունենալն է, որը կիրագործի ճգնաժամային կառավարմանը առնչվող բոլոր գործառույթները:
Ճգնաժամային կառավարումը դա մի գործընթաց է, որը նախատեսված է կանխելու կամ նվազեցնելու այն վնասը, որ ճգնաժամային իրավիճակը կարող է հասցնել կազմակերպությանը և դրա շահագրգիռ կողմերին: §Արմոբիլ¦ ընկերությունը օրը 24 ժամ ձեր կողքին է, որպեսզի առաջին բուժօգնության դասեր կազմակերպի, տարհանման ծրագրեր կազմի և արտակարգ իրավիճակի դեպքում վնասը նվազեցնի:
Մենք մատուցում ենք հետևյալ ծառայությունները՝
- Կազմակերպության կառուցվածքի և ընդհանուր վիճակի ուսումնասիրություն, վերլուծություն ճգնաժամային կառավարման, արտակարգ իրավիճակների, քաղաքացիական պաշտպանության և հրդեհային անվտանգության ուղղություններով
- Արտակարգ իրավիճակների հետ կապված պլանների կազման աջակցություն, ընդհանուր հրահանգավորում
- Տարհանման հատակագծերի, տարբեր սխեմաների կազմում
- Առաջին օգնության ընդհանուր հիմունքների ներկայացում
- Գործնական պարապմունքների և վարժանքների անցկացում
- Հակահրդեհային անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների անցկացում
- Առաջնային հրդեհաշիջման միջոցների հետ ծանոթացում, դրանց կիրառման կարգի ուսուցում տեսական և գործնական եղանակներով
- Խորհրդատվություն ճգնաժամային կառավարման և արտակարգ իրավիճակների հարցերով
- Կազմակերպության ընդհանուր վիճակի մշտադիտարկում