«ԱՐՄՈԲԻԼ» ընկերությունը ապահովում է Հայաստան այցելող այն բարձրաստիճան հյուրերի և կարևոր անձանց անձնական անվտանգությունը, ովքեր դիմում են մեզ՝ օգտվելու մեր անվտանգության ծառայությունից: Մեր մասնագիտացված թիկնապահները և ներկայացուցչական մեքենաները Ձեր տրամադրության տակ կլինեն շուրջօրյա` Հայաստանի Հանրապետության ողջ տարածքով մեկ:
Մեր թիկնապահները հոգ են տանում այնպիսի անձանց անձնական անվտանգության մասին, ինչպիսիք են քաղաքական գործիչները, հայտնիները, գործարարները կամ այլ անհատներ, որոնք կարող են անձնական հարձակումների վտանգի տակ լինել: Թիկնապահներն իրենց հաճախորդների հետ այցելում են հասարակական միջոցառումների և ուղեկցում նրանց առօրյա գործունեության ընթացքում: