Համազգային վստահության խորհրդի կողմից անցկացվող Համաժողովրդական վստահություն. «Ոսկե դափնի» ամենամյա մրցանակաբաշխության շրջանակում սոցիոլոգիական հարցումների և փորձագիտական գնահատման արդյունքներով հոկտեմբերի 19 -ին «Պրոֆեսիոնալ անվտանգության ծառայություններ ապահովող առաջատար ընկերություն» անվանակարգում հաղթող է ճանաչվել « Ար-Մոբիլ» անվտանգության ծառայությունը։
« Ար-Մոբիլ» անվտանգության ծառայության գործադիր տնօրեն Արթուր Բարսեղյանը, շնորհակալություն հայտնելով Համազգային վստահության խորհրդին՝ ընկերության աշխատանքը բարձր գնահատելու համար, նշել է, որ այս մրցանակին արժանանալն իսկապես պարտավորեցնող է և վստահեցրել, որ շարունակելու են անել հնարավորը Հայաստանի առաջընթացի համար անվտանգ և ապահով միջավայրի ստեղծման բարդ և պատասխանատու առաքելությանը հավուր պատշաճի կատարելու գործում։
Հարկ է նշել, որ «Արմոբիլ» ընկերությունը համախմբել է ակտիվ, բանիմաց ու հայրենասեր մասնագետների, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքի և գործունեության հիմքում դրել են Հայաստանի անվտանգ ու խոստումնալից ապագայի կերտման հիմնանպատակը։